Brent ապրանքանիշի նավթի ֆյուչրսի գինը` 2016-ի օգոստոսին մատակարարմամբ  Լոնդոնի ICE բորսայում բարձրացել է 1,1 տոկոսով`  2015-ի հոկտեմբերի 12-ից ի վեր առաջին անգամ հասնելով մինչեւ մեկ բարելի դիմաց 52,01 դոլարի, հայտնում է  ՏԱՍՍ-ը: 

Ռուսաստանյան արժույթն աննշան կերպով ամրապնդվել է նավթի գների աճի ֆոնին: Այսպես, դոլարը ռուբլու նկատմամբ նվազել է 0,3 տոկոսով, մինչեւ 64,4 ռուբլի, եվրոն` 0,2 տոկոսով` մինչեւ 73,2 ռուբլի: