Իրանական Mellat բանկի՝ Եվրոպայում ավելի քան 10 մլն եվրոյի սառեցված ակտիվները Գերմանիայով փոխանցվել են բանկի երեւանյան մասնաճյուղ: Այս մասին հունիսի 8-ին Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է բանկի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Սեյեդ Ղոլամռեզա Մուսավին:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, 10.5 մլն եվրոյի չափով սառեցված միջոցներ են փոխանցվել:
Պաշտոնյան նաեւ հավելել է, որ պատժամիջոցների չեղարկումը բանկին օգնել է թողարկել սառեցված ակտիվները:
Երեւանում Mellat բանկի մասնաճյուղը գործում է 1996 թվականից:





























