«Վերին Լարս» անցակետը հոկտեմբերի 4-ի կեսօրին վերսկսել է աշխատանքը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Երեւանում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե անցակետի փակման գրավոր կամ բանավոր հրաման չկա, իսկ ժամանակավոր փակումը կապված է տեխնիկական խնդիրների հետ:

Նշենք, որ «Վերին Լարս» անցակետը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավոտոմոբիլային բեռնափոխադրումների հիմնական կետն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի կեսերին մի խումբ մեքենաներ խնդիրներ էին ունեցել «Վերին Լարս» անցակետում: