Շվեդիայի դատարանն արգելել է երկրում Mars ընկերության M&M’s շոկոլադե գնդիկների վաճառքը: Վերաքննիչ դատարանը գնդիկների վրա «m» տառի գործածումը հեղինակային իրավունքների խախտում է որակել, հայտնում է BBC-ն:

Փոքրատառ «m» տառը շոկոլադե արտադրանքի վրա օգտագործում է նաեւ Kraft Foods ընկերության շվեդական Marabou ապրանքանիշը:

Դատարանը նշել է, որ եթե Mars-ն օգտագործեր մեծատառ «M» տառը, նա չէր խախտի հեղինակային իրավունքը:

Mars ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ M&M’s-ի գնդիկներն ու  Marabou-ի արտադրանքը շփոթելը գրեթե անհնար է, եւ մտածում են դատարանի որոշումը բողոքարկելու ուղղությամբ: