Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն ընդունեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանին։

Առանձնազրույցի ժամանակ Շարոյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Շանգալի եզդիներին ցուցաբերած հումանիտար եւ մարդասիրական օգնության համար:

Միլոշ Զեմանը երաշխավորեց այսուհետ էլ զբաղվել եզդիների ցեղասպանության ճանաչման համար: Օգնել ազատագրել գերության մեջ գտնվող եզդի կանանց եւ երեխաներին: Աջակցել Շանգալի եզդիներին, քրիստոնյաների հետ միասին ինքնավարության ձեռքբերման եւ անվտանգության ապահովման գործում:

Ամո Շարոյանը խնդրեց նախագահին Չեխիայի Հանրապետության խորհրդարանում Հայոց Ցեղասպանությունն ընդունելուց հետո նորից Հայաստան այցելելիս հանդիպել նաեւ եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որը հավանության արժանացավ Զեմանի կողմից: Շարոյանն իր երախտագիտությունն հայտնեց նաեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը նման հնարավորություն ընձեռնելու համար: Հանդիպումը անցավ ջերմ եւ փոխադարձ վստահության մթնոլորտում: