Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նորից սկսել են նվազել: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,27 տոկոսով՝ հասնելով 51,81 դոլարի մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 0,3 տոկոսով՝ հասնելով 50, 41 դոլարի, հայտնում է «ՌԻԱ նովոսին»:

Դոլարի ինդեքսն աճել է 0.14 տոկոսով՝ հասնելով 91.20 կետի:

Դոլարը սկսել է կայունացնել դիրքերը համաշխարհային արժույթների նկատմամբ փոխարժեքի անկումից հետո ճշգրտումների շրջանակներում: Ներդրողները փոխել էին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի բարձրացման ժամկետների շուրջ իրենց կանխատեսումները՝ հունիսից տեղափոխելով ավելի ուշ ժամկետների: