ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին տեսել են հասարակական վայրում ծխելիս, չնայած երկրում ծխելու դեմ պաշտոնական արշավ է ծավալված, հայտնում է CNN–ը:

Ծխախոտը ձեռքին Կիմ Չեն Ինի լուսանկարը արվել է, երբ նա այցելել է Փհենյանում գտնվող մանկական ճամբար:

Այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հրաժարվել է ծխելուց, լրատվամիջոցները մայիսին էին հայտնել: