Լեհաստանի իշխանությունները Վարստանից պաշտոնական բացատրություններ են պահանջել, թե ինչու են նրանց հրաժարվել մասնակցել ՆԱՏՕ-ի «Անակոնդա-16» զորավարժություններին: Այս մասին հունիսի 10-ին հայտնել է PAP գործակալությունը:
«Վրաստանը հրավիրված էր մասնակցելու զորավարժություններին, բայց չի եկել: Մենք սպասում ենք պաշտոնական հայտարարության»,- ասել է Լեհաստաանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Պետր Վալատեկը:
Հունիսի 9-ին հայտնի է դարձել, որ վրացական բանակի թեթեւ հետեւակի վաշտը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին ծաղիկ հիվանդության բռնկման պատճառով: Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունեցել կոնսիլիում, որի ժամանակ որոշում է կայացվել հրաժարվել զինծառայողներին Լեհաստան ուղարկելուց:
Մայիսի 23-ին Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրում ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքի արտոնագրով առաջին վաշտը, որը ՆԱՏՕ-ն կարող է օգտագործել իր ցանկացած գորոծղության համար:
Մայիսի 10-ին իշխող կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Թամազ Մեչիաուրին հայտնել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված Վրաստանի քաղաքական կուրսը սխալ է ու առաջարկել էր այս հարցի շուրջ հանրաքվե կազմակերպել: Նրա խոսքով, 2008-ին կայացած հարցման արդյունքները այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրոք կարող էին կեղծված լինել:
«Անակոնդա 16» զորավարժությունները անցնում են հունիսի 7-ից 17-ը, դրանց մասնակցում է ավելի քան 31 հազար զինծառայող ՆԱՏՕ-ի անդամ երկրներից:





























