Էդինբուրգի հերցոգ արքայազն Ֆիլիպը իր ծննդյան օրվա նախօրյակն անցկացրել է դերասաններ Ռոջեր Մուրի, Ջուդի Դենչի եւ Ջոաննա Լամլիի հետ Սթոուք պարկում բոնդիանայի պատվին կայացած թեմատիկ երեկույթում, գրում է Daily Express-ը:

Դերասաններից բացի, միջոցառմանը ներկա են եղել պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնն ու Բարբարա Բրոքոլին, ինչպես նաեւ կոմպոզիտոր Դեւիդ Առնոլդը: Երեկոն կազմակերպել էր կատակերգակ  Դեւիդ Ուիլյամսը: Հունիսի 10-ին Ֆիլիպը դարձավ 95 տարեկան: