ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 17-19-ը կայցելի երկրի ազգային պարկերը՝ Կարլսբադի քարանձավներն ու Յոսեմիտին, հայտնում է Reuters-ը:
Կարլսբադի քարանձավներում նախագահական ընտանիքը կտեսնի չղջիկներ, իսկ Յոսեմիտիում՝ հսկայական սեկվոյաներ:

Օբաման նշել է, որ բնությունը մեծագույն պարգեւներից է, որը մենք երբեւէ ստացել ենք:

Ավելի վաղ Սպիտակ տանից հայտնել էին, որ Օբաման երկրի մյուս նախագահներից ավելի շատ է հոգ տանում բնության հուշարձանների համար:  Մասնավորապես նա պաշտպանել է ավելի քան 265 մլն ակր (ավելի քան 1 մլմ քառ/կմ)  հող եւ ջուր, նոր զբոսայգիներով պատմական վայրեր, ինչպես նաեւ սահմանափակում է մտցրել արդյունաբերական ձեռնարկությունների համար: