Մեքսիկական Պուեբլա քաղաքում 11 հոգուց բաղկացած ընտանիքի են գնդակահարել: Քաղաքապետ Կոսկատլան Վիսենտե Լոպես դե լա Վեգայի խոսքով, դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ի վաղ առավոտյան:
Զոհերի թվում են 5 կին, 4 տղամարդ եւ 2 երեխա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Եվս երկու անչափահասներ ծանր վիրավոր են: Նրանց տեղի հիվանդանոց են տեղափոխել:




























