Բելգիայի հարավում գտնվող «Տիանժ» ԱԷԿ-ում արտակարգ դեպք է գրանցվել. ռեակտորներից մեկը կանգ է առել: Ըստ ՏԱՍՍ-ի, պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
«Կայանի անջատումը տեղի է ունեցել պաշտպանական մեխանիզմի միացման արդյունքում, որը կայանի անվտանգության համակարգի մաս է կազմում: Անսարքության դեպքում այն անջատում է ռեակտորը»,- նշել է Բելգիայի «Էլեկտրաբել» ազգային էներգետիկ կազմակերպության ներկայացուցիչ Անն-Սոֆի Յուժեն:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ անսարքություն է անջատման պատճառ դարձել, սակայն «Տիանժ»-ում վստահեցնում են, որ «ճառագայթման արտահոսք տեղի չի ունեցել»:




























