ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը (SOCOM) ուսումնասիրում է ռուսական զենք արտադրող ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները:
Նախ Tampa Bay պարբերականն էր հայտնել այն մասին, որ SOCOM–ը որոնում է ամերիկյան ընկերություններ, որոնք հետաքրքրված են Կալաշնիկով ինքնաձիգ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար այլ «ոչ ստանդարտ» զինատեսակներ արտադրելու հարցում:
Ավելի ուշ այս տեղեկությունը Washington Post–ին հաստատել է նաեւ SOCOM-ի ներկայացուցիչ Մեթ Ալլենը:
«Ինչ վերաբերում է որոնումներին, մենք ուսումանսիրոմ ենք ԱՄՆ արտադրական բազայի հնարավորություններն ու ունակությունները՝ մեր արտասահմանյան գործընկերնեի գործածած սպառազինումների արտադրության հարցում», - ասել է Ալլենը:
«Ոչ ստանդարտային» զենք աասելով՝ նկատի ունեն Կալաշնիկով ինքնաձիգը, ՍՎԴ դիպուկահարային հրազենը, ռուսական միջին ու խոշոր տրամաչափի թնդանոթները, նաեւ 14.5 մմ տրամաչափի ավիասպառազինումը, գրում է թերթը:
Ալլենի խոսքով, ամերիկյան ընկերությունների կողմից նման զենքի արտադրությունը ոչ միայն բյուջետային միջոցների ճիշտ գործածում կլինի, այլեւ դրական կանդրադառնա օտարերկրացի գործընկերների վրա, որոնց այդ զինատեսակներն ավելի ծանոթ են:





























