Ահաբեկչական «Ալ Կաիդա» կազմակերպության պարագլուխ Այման ազ-Զավահիրին հավատարմության երդում է տվել   «Թալիբան» շարժման նոր առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադեին, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Նշվում է, որ ազ-Զավահիրիի խոսքերով, աուդիոձայնագրության իսկությունն առայժմ չի հաստատվել: 

Ավելի վաղ Պակիստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ԴՆԹ-ի անալիզի օգնությամբ հաստատվել է «Թալիբան» արմատական շարժման նախորդ առաջնորդ Ախթար Մանսուրի ոչնչացման փաստը:

Դրանից հետո աֆղանական Բագլան նահանգի Դանդ-Գուրի գավառում ավելի քան  500 գրոհային երդում է տվել «Թալիբանի» նոր առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադեին: