Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մզկիթի մոտակայքում ականապատ մեքենայի պայթյունի համար:  Սիրիայում մարդու իրավունքների վերահսկողության խորհրդի իրավապաշտպանների տվյալներով, պայթյունի հետեւանքով 20 մարդ է զոհվել, իշխանությունների պաշտոնական տվյալներով` կրկնակի պակաս: 

Կիրակի երկու պայթյուն է որոտացել քաղաքի հարավային ծայրամասում Սեիդ Զեյնաբ շիա թաղամասում:  Առաջին պայթյունը թաղամաս մուտքի մոտ կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը, իսկ երկրորդից հետո փողոցներից մեկում օդ է բարձրացել պայթուցիկով լցոնված մեքենան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Reuters-ը նշում է, որ սա այս տարվա ընթացքում ԻՊ-ի արդեն երրորդ գրոհն է այդ թաղամասում, որը շրջապատում է շիա գլխավոր սրբավայրերից մեկը:   

Այս ահաբեկչության համար ԻՊ-ի պատասխանատվության մասին հայտնել է   Al-Arabiya ալիքը` վկայակոչելով արմատականների տեղեկատվական աղբյուրներին: ԻՊ-ը պնդում է, որ մզկիթի մոտ երկու մահապարտ է պայթել, իսկ հետո` պայթուցիկով մեքենան:   Reuters-ը պարզաբանում է, որ ԻՊ-ի արմատական սուննիները իսլամի շիա ուղղությունը հերձվածողական են համարում: 

Դամասկոսից բժիշկների տվյալներով, ահաբեկչության հետեւանքով մոտ 50 մարդ վնասվածք է ստացել:

Միաժամանակ Մարդու իրավունքների վերահսկողության խորհուրդը ենթադրում է, որ զոհերի թիվը մեծանում է այն բանի հետ կապված, որ շատ տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում: Իրավապաշտպանների տվյալներով, ահաբեկչական գործողության զոհերի թվում 13 խաղաղ բնակիչ կա եւ կառավարությանն աջակցող զինված խմբավորումների վեց մարտիկ: