19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան գործով 4 մեղադրյալ է ներգրավված: Այս մասին NEWS.am-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մերի Ալավերդյանը:

Փաստաբանը նշեց, որ մեղադրյալների մեջ նաեւ շարքային զինծառայողներ կան, չի բացառվում, որ մեղադրյալների թիվն ավելանա:

Նշենք, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: Զինծառայողի հարազատները վստահ են, որ նա ինքնասպանություն չի գործել: 

Կամո Մարտիրոսյանը մահացել է մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրազենային վնասվածքի հետեւանքով: Նա մահացել է  Տավուշի մարզում, մարտական դիրքում: