Իտալիայի առափնյա ծառայությունը հայտել է, որ Սիցիլիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի միջեւ ընկած ջրերում փրկարարական գործողությունների ժամանակ 1348 միգրանտի է փրկել, հաղորդում է Reuters-ը։

Վերջին երեք օրերին փրկվածների թիվն անցնում է 300-ից։ Գործակալության փոխանցմամբ, Իտալիայի ՆԳՆ-ի տվյալներով, տարվա սկզվից Իտալիա է ժամանել մոտ 50 հազար միգրանտ, ինչը 10 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, այս տարվա սկզբից ծովային ճանապարհով Եվրոպայի երկրներ է ժամանել ավելի քան 205 հազար միգրանտ ու փախստական, որոնցից մոտ 156 հազարը ափ են իջել Հունաստանում, 37 հազարը՝ Իտալիայում։