Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանում պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով չինական CCTV հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով, պայթյունի հետեւանքով տուժածներ կան: The Straits Times-ը տեղեկացնում է, որ հրավառության տեխնիկա է պայթել, որը փոխադրել է ուղեւորներից մեկը:
Ոստիկանները շղթայել են միջադեպի վայրը:




























