Առնվազն 25 մարդ է տուժել ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետեւանքով: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին:
Դեպքը տեղի է ունեցել Pulse ակումբում: Դեպքի վայր մեծ թվով ոստիկաններ են ժամանել:
«Զինված անձն առնվազն 25 մարդու է վիրավորվել, մյուսներին՝ պատանդառել»,- ասված է հաղորդագրությունում: Ոստիկանությունը հաստատել է վիրավորների մասին լուրը:




























