ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օռլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչություն է կոչել:

«Դա ահաբեկչություն էր, ատելության ակտ»,- հայտարարել է Օբաման՝ նշելով, որ ՀԴԲ-ն այդ հանցագործությունը հետաքննում է որպես ահաբեկչություն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախագահը, միաժամանակ, խոստովանել է, որ իրավապահ մարմիններին առայժմ ոչինչ հայտնի չէ հանցագործի գործողությունների շարժառիթի մասին:

Օռլանդոյի գեյ-ակումբում հրաձգության հետեւանքով 50 մարդ է զոհվել, 53-ը՝ վիրավորվել: Ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով հարձակում իրականացրած տղամարդը սպանվել է: Ոստիկանությունը նրա անունը չի նշում, սակայն լրատվամիջոցները հաղորդում են, որ խոսքն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինի մասին է: