Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ծնկի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է AP–ը։

Մորալեսը ծնկի վնասվածք էր ստացել Վիաչա քաղաքում մինի ֆուտբոլ խաղալու ժամանակ։ Վիրահատությունը տեւել է ավելի քան 3 ժամ, որի ժամանակ վերականգնել են նախագահի պատռված խաչաձեւ կապանները եւ հեռացրել վնասված մենիսկի 5 տոկոսը։  

Հետվիրահատական վերականգնումը կտեւի 2 օր, եւս 4 օր Մորալեսը ստիպված է հենակներով  տեղաշարժվել։

Բուժող բժշկի խոսքով՝ Բոլիվիայի նախագահը նորից կարող է մինի ֆուտբոլ խաղալ կես տարուց։