Բրիտանացի տղամարդիկ ամենավատ հայրերն են աշխարհում: Մշուշոտ Ալբիոնի բնակիչների համար այսպիսի տհաճ եզրահանգում է արել գենդերային հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների միջազգային խումբը:
Ըստ Planet-today-ի, իրենց երեխաների նկատմամբ հայրերի ուշադրության աստիճանը որոշելու համար գիտնականները որպես հիմնական չափանիշ ընտրել են ժամանակը, որը տղամարդիկ ամեն օր հատկացնում են երեխայի հետ շփվելու եւ խաղալու համար:
Բրիտանացի տղամարդիկ հակավարկանիշը զբաղեցրել են այն պատճառով, որ ընդհանուր առմամբ իրենց երեխաներին օրական ընդամենը 24 րոպե են հատկացնում, իսկ տնային գործերին՝ քիչ ավելի՝ 34 րոպե:
Իսկ ահա ամենաօրինակելի հայրերը բնակվում են Շվեդիայում: Պատահական չէ, որ բացարձակ երջանիկ մարդկանց թվով աշխարհի բոլոր պետությունների շրջանում Շվեդիան առաջին տեղն է զբաղեցնում:




























