«Գահերի խաղը» սերիալի սցենարիստները վեցերորդ սեզոնի վերջին սերիայում փարատել են երկրպագուների երեք հիմնական ենթադրությունները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ը:

Անցյալ շաբաթ ամենատարածված ենթադրությունը, թերեւս, այն մասին էր, որ նախորդ սերիայում դանակի հարված ստացած աղջիկն Արիա Սթարքն էր: Նախորդ սերիայում աղջիկը քաղաքում շրջում էր առանց սրի, ծրագրում Վեստերոս գնալ եւ, հավանաբար, այնքան էլ չէր մտահոգվում իր անվտանգության համար: Արդյունքում ստացվում է, որ դանակահարվածը, ամեն դեպքում, Արիան է: Աղջկա չափազանց անզգուշության արդյունքում Լեդի Քրեյնը զոհվում է՝ փորձելով պաշտպանել նրան:

Երկրպագուների երկրորդ ենթադրությունը վերաբերում էր Սանդոր Քլիգանի վերադարձին, որը, ինչպես ակնկալվում էր, պետք է մենամարտեր եղբոր հետ: Սակայն մենամարտերի արգելքի պատճառով Քլիգանը, ամենայն հավանականությամբ, կմեկնի Հյուսիս:

Իսկ երրորդ ենթադրությունը կապված էր Լեդի Սթոունհարդի հետ, որը, սերիալի երկրպագուների կարծիքով, կարող է հայտնվել վեցերորդ սեզոնում: Սակայն այս շաբաթ Բերիք Դոնդարիոնի հայտնվելը, թերեւս, վերջ դրեց այս հույսերին: Գրքում Դոնդարիոնը զոհում է կյանքը՝ Քեյթելին Սթարքին փրկելու համար: Բայց, թվում է, սերիայում նման բան չի նախատեսվում: