Osteria Francescana իտալական ռեստորանն աշխարհում լավագույնն է ճանաչվել, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Restaurant ամսագրի կազմած վարկանիշը։
Վարկանիշը կազմում են 2002-ից։ Այն հիմնված է շեֆ–խոհարարների, ռեստորատորների, խոհարար–փորձագետների եւ տեսաբանների անձնական փորձի վրա։
Osteria Francescana–ն գտնվում է Մոդենում։ Ռեստորանն առաջին տեղն է զբաղեցրել ավանդական իտալական ճաշատեսակների նկատմամաբ հնարամիտ մոտեցումների շնորհիվ։
Երկրորդ տեղում է 2015-ի առաջատար, Իսպանիայի Ժիրոնա քաղաքի El Celler de Can Roca ռեստորանը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Նյոր Յորքի Eleven Madison Park ռեստորանը։
Դրան հաջորդում են Պերուի մայրաքաղաք Լիմայի Central եւ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Noma ռեստորանները։
Լավագույն տասնյակում են նաեւ Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ Ավստրիայի ռեստորանները։ Ցուցակում հայտնված լավագույն ռեստորանների կեսից ավելին Եվրոպայում են, 6-ը՝ ԱՄՆ–ում, 6-ը՝ Հարավային Ամերիկայում, 5-ը՝ Ասիայում։





























