ԱՄՆ–ում Ջուլի Սթրոյն անունով հարսնացուն օգնել է գիտակցությունը կորցրած կնոջը, հայտնում է Associated Press–ը։

Փիթսբուրգում հարսանեկան արարողությունից հետո հիվանդանոցում որպես բուժքույր աշխատող հարսնացուն քայլում էր փողոցով, երբ նկատել է օգնության կարիք ունեցող կնոջը։

Նրա քրոջ խոսքով՝ հարսնացուն հանել է բարձրակրունկ կոշիկները, ծնկի իջել եւ արհեստական շնչառություն արել, իսկ մյուսները 911 են զանգահարել։

Հաղորդվում է, որ նորապսակները չգիտեն կնոջ անունը եւ առհասարակ նրա մասին որեւէ տեղեկություն չունեն, քանի որ բժիշկների ժամանելուց հետո նրանք հետ են քաշվել։ Հարսնացուն նշել է, որ բուժքրոջ համար ոչ աշխատանքային ժամ հասկացություն գոյություն չունի։