Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւը Փարիզի մոտ ոստիկանի սպանության հետ կապված որոշում է կայացրել ոստիկաններին թույլ տալ չհանձնել զենքը ծառայությունից տուն գնալուց առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես որոշում եմ կայացրել ոստիկաններին թույլ տալ ծառայության ավարտից հետո զենքը տուն տանել», — ասել է Կազնեւը, որը երեքշաբթի եկել է ոստիկանական վարչության շենքի մոտ, որտեղ ծառայում էր սպանվածը:
Երեքշաբթի գիշերը մի տղամարդ հարձակվել է իր ոստիկան հարեւանի վրա եւ սպանել է փորին դանակի մի քանի հարված հասցնելով, հետո պատանդ է վերցրել նրա կնոջը եւ երեխային: Չարամիտը վերացվել է ոստիկանական հատուկ ջոկատի գործողության ընթացքում: Հարձակման վայրում հայտնաբերել են ոստիկանի կնոջ մարմինը: Նա եւս աշխատել է ՆԳՆ-ի կառույցներում: Տանը գտնվող երեխան` երեք տարեկան տղա, չի տուժել:
Վերացված 25-ամյա Լարոսսի Աբբալլան իրավապահ մարմիններին հայտնի է որպես թալանի եւ ահաբեկչական խմբի գործունեության մասնակից: Լրատվամիջոցների տվյալներով, Աբբալլայի անունն առկա է նաեւ Սիրիա մեկնած մարդու հետ կապված մարդկանց ցուցակում:





























