Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մերժել է մեկ այլ հայտնի արգենտինացու՝ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի նվիրատվությունը, քանի որ նրա նվիրաբերած գումարը պարունակում էր 666 թիվը, գրում է The Guardian–ը։

Հաղորդվում է, որ նախագահը 16.666 000 արգենտինական պեսոյի չափով (1.2 մլն դոլար) նվիրատվություն է արել արգենտինական բարեգործական կազմակերպությանը, որին աջակցում է Հռոմի Պապը։

Թերթի տեղեկություններով՝ պոնտիֆիկոսը նամակ է գրել այդ կազմակերպությանը եւ խնդրել է հրաժարվել գումարից։ Ֆրանցիսկոսը հետգրության մեջ գրել է. «Ինձ դուր չի  հալիս 666–ը»։

Հաղորդվում է, որ ի սկզբանե դիտորդները գումարի փոխանցումն ընկալել են որպես երկու արգենտինացիների միջեւ հարաբերությունների բարելավման  նշան։