Լեհաստանի ոստիկանությունը փորձում է բանակցություններ վարել տղամարդու հետ, որը պատանդ է վերցրել 2 հոգու եւ սպառնում է պայթեցնել տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
RMF–ի ռադիոկայանի փոխանցմամբ՝ գործողությունն ընթանում է Յասլո քաղաքում։ Այսօր 25-ամյա տղամարդուն պետք է ոստիկանների ուղեկցությամբ բանտ տանեին։ Ինչ–որ պահի նա դուրս է եկել պատշգամբ եւ դանակը ձեռքում պահած՝ սպառնացել է, թե կվնասի իրեն եւ հարազատներին։ Դրանից հետո վերադարձել է բնակարան, որտեղ գտնվում են նրա մայրն ու տատը։
Nowiny24–ի տեղեկություններով՝ տղամարդը սպառնում է պայթեցնել տունը եւ հայտարարել է, թե արդեն բացել է գազը։ Գազի ծառայության աշխատակիցները փակել են դեպի բնակարան գազի հոսքը։





























