Վաճառքի է հանվել ամերիկացի հայտնի գրող, «Մեծն Գեթսբի»-ի հեղինակ Սքոթ Ֆիցջերալդի տունը: Այն 650 հազար դոլար են գնահատել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Առանձնատունը գտնվում է Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքում: Այստեղ գրողը 1919 թվականին ստեղծել է իր առաջին՝ «Դրախտի այս կողմում» վեպը:

Երեք հարկանի տունը 4 ննջարան ունի, 4 լոգարան եւ 3 բուխարի: Առանձնատունը կառուցվել է 1889 թվականին: