ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրել է American Express-ին, MasterCard-ին եւ Visa-ին` մրցակցության օրենքների խախտման մեջ:
Associated Press-ը հաղորդում է, որ MasterCard-ի եւ Visa-ի հետ իշխանությունները համաձայնության են եկել, իսկ American Express-ի հետ հարաբերությունները կպարզեն դատարանում: ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության տվյալներով, երեք ընկերություններն էլ թույլ չեն տվել վաճառողներին առաջարկել այլ ընկերությունների քարտեր:





























