Օռլանդոյի հրաձիգ Օմար Մաթինը 911 կատարած զանգի ժամանակ ասել էր, որ հարձակում է գործել, որպեսզի ԱՄՆ–ը դադարի ռմբակոծել իր երկիրը, գրում է The Washington Post–ը՝ վկայակոչելով դեպքի ականատես Փեյշենս Քարթերին։

«Բոլոր նրանք, ովքեր զուգարանում էին, կարող էին լսել, թե ինչպես է նա 911 զանգել եւ ասում, որ դիմել է այս քայլին, քանի որ ուզում է, որ ԱՄՆ–ը դադարի ռմբակոծել իր երկիրը»,– ասել է ողջ մնացած աղջիկը։

Ընդ որում, չի հաղորդվում, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը։

Քարթերի խոսքով՝ հրաձիգը զուգարանում թաքնվածերին հարցրել էր, թե նրանց մեջ սեւամորթներ կա՞ն արդյոք։ Դրանից հետո նա ասել րէ, որ նրանց դեմ ոչինչ չունի։ «Խոսքն իմ երկրի մասին է։ Դուք, տղանե՛ր, բավական ջանքեր եք գործադրել»,– ասել էր Մաթինը։