Բանգլադեշում համապետական գործողության շրջանակում արմատական իսլամի ավելի քան 10 հազար կողմնակից է ձերբակալվել կրոնական, ազգային եւ սեռական փոքրամասնությունների վրա հարձակումներին մասնակցության համար: Այդ մասին հայտնել է Բանգլադեշի ոստիկանության գլխավոր քննիչի տեղակալ Շահիդուր Ռահմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:     

«Ազգային, կրոնական փոքրամասնությունների եւ ակտիվիստների վրա հարձակումների շարքից հետո ամբողջ երկրում շրջայցների արդյունքում վերջին  72 ժամում մեր կողմից ձերբակալվել է անկարգությունների կազմակերպմանը հանցակից ավելի քան  10 հազար մարդ, հայտնել է նա: Ձերբակալվածների թվում հաջողվել է ի հայտ բերել 159 գրոհայինի, հետաքննություն է սկսվել»:

Անցած շաբաթ երկիրը ցնցել էր տարեց հինդու հոգեւորականի եւ վանքի բանվորի սպանության լուրը: 

Վերջին երկու տարվա ընթացքում արմատական իսլամիստների ձեռքով ավելի քան  50 մարդ է զոհվել: Արմատականների զոհերի թվում են քրիստոնեական եւ հինդուիստական տաճարների ծառայողներ եւ այցելուներ, բլոգերներ եւ լրագրողներ, հասարակական գործիչներ եւ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Հանցագործությունների մեծամասնության համար պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը եւ «Ալ Կաիդայի» հարավ-ասիական մասնաճյուղը:

Վերջերս տեղի ունեցած մի քանի նախադեպից հետո համաշխարհային հանրությունը պահանջել էր արտակարգ միջոցներ ձեռք առնել երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ հարցը հատկապես անհանգստացնում է հարեւան Հնդկաստանին, որովհետեւ Բանգլադեշում հնդկական սփյուռք է ապրում, որը Նյու Դելիին է դիպել Դաքքայի վրա համապատասխան ճնշում գործադրելու խնդրանքով: Բանգլադեշում հինդուիզմ է դավանում մոտ  15 մլն մարդ, ինչն այն դարձնում է հետեւորդների թվով երկրում երկրորդ կրոնը: 

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան, ավելի վաղ ելույթ ունենալով կառավարության նիստին, հայտնել է, որ «ոստիկանությունը արմատախիլ կանի բռնությունը եւ երդվում է բռնել յուրաքանչյուր մարդասպանի»: