Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի մոտակայքում ալիգատորի հարձակման ենթարկված 2-ամյա երեխայի հայրը վնասել է ձեռքը տղային փրկելու փորձ կատարելիս։ Այս մասին CNN–ին ասել է տեղի շերիֆ Օրանջ Ջերրի Դեմինգսը։
Երեխայի մայրը նույնպես նետվել էր ջուրը նրան փրկելու, սակայն, ինչպես եւ հոր դեպքում, նրա ջանքերն ապարդյուն են եղել։ Շերիֆը նշել է, որ երեխայի որոնումները շարունակվում են, սակայն դժվար թե հաջողվի նրան ողջ գտնել։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Walt Disney World–ի զվարճանքների զբոսայգում ալիգատորը ջուրն էր քաշել լճի ափին կանգնած տղային։ Ականատեսների վկայությամբ՝ կենդանին 2 մ երկարություն է ունեցել։
Երեխայի որոնումներին մասնակցում են ջրասուզակներն ու մեկ ուղղաթիռ։





























