«Կապիտալ» օրաթերթը վերլուծություն է արել Հայաստանի համար ռուսական գազի գնի հերթական բարձրացման շուրջ: Անդրադառնալով ԱՊՀ երկրների գործընկերների հետ գազի շուկայական գնագոյացման անցնելու ենթատեքստում «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովի հայտարարությանը, թե 2011թ. Բելառուսի համար գազի գինը կարող է կազմել 220 դոլար՝ 1000 խմ-ի համար` թերթը նկատում է. «Բելառուսական կողմի համար վառելիքի միջին տարեկան գինը կհասնի այդ մակարդակին, եթե ենթադրենք, որ նավթի գինը կլինի այնքան, որքան այս տարվա չորրորդ եռամսյակում»,- ասել է նա՝ հավելելով, որ այս տարի Բելառուսի համար գազի միջին տարեկան գինը կկազմի 185 դոլար՝ 1000 խմ-ի համար։
Փաստացի սա նշանակում է, որ Ռուսաստանն իր դաշնակից Բելառուսի համար գազի գինը բարձրացնելու է շուրջ 20 տոկոսով»։ Ըստ Կրուգլովի՝ Բելառուսի համար գազի գնի աճը տեղի է ունենալու միջին երվորպական գների նվացեզման գործակիցների վերացման արդյունքում։ Նա հիշեցրել, է որ 2009թ. այդ գործակիցը կազմել է 0,8, 2010թ.՝ 0,9, իսկ 2011թ. այն հավասար կլինի 1-ի։
«Բելառուսին վաճառվող գազի վերաբերյալ «Գազպրոմի» պաշտոնյայի հայտարարությունը Հայաստանին առնչվում է այնքանով, որ սեպտեմբերի 3-ին նույն պաշտոնյան հայտարարել էր , որ 2010թ. Հայաստանի, Բելառուսի եւ Մոլդովայի հետ շարունակվել է գազի շուկայական գնագոյացումը։ «Թեեւ առայժմ պաշտոնապես չի հայտարարվում, թե ինչ գնի շուրջ են ընթանում բանակցությունները «ՀայՌուսգազարդի» եւ «Գազպրոմի» միջեւ, սակայն կարելի է ենթադրել, որ Հայաստանի համար գազի գինը կլինի կամ Բելառուսին վաճառվող գնի մակարդակին, կամ մի փոքր ցածր։ Ամենայն հավանականությամբ 2011թ. համար Հայաստանի համար 1000 խմ գազի գինը կարող է տատանվել 200-220 դոլարի սահմաններում»,-նկատում է պարբերականը։





























