Չինաստանում հորդառատ անձրեւներից առաջացած սողանքների եւ հեղեղումների պատճառով 13 մարդ է զոհվել, եւս այդքանը անհետ կորած է համարվում, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Մահացու ելքով միջադեպերը գրանցվել են երկրի արեւելյան եւ հարավային նահանգներում։
Հեղեղումներից ավերվել են հարյուրավոր տներ, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, տնտեսական վնասը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարների չափով։





























