Շանհայում կահույքի ֆաբրիկաներից մեկի ավելի քան 170 աշխատակից հինգշաբթի հիվանդանոց է տեղափոխվել սննդային թունավորման ախտանիշներով, հայտնում է Շանհայի Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչության էջը Weibo սոցցանցում:
Վարչության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Բաոշանի շրջանում:
Նախնական հետաքննության համաձայն, կահույքի ֆաբրիկայի բուֆետում նախօրեին խախտել են սոուսով սառը բանջարեղենային ուտեսների արտադրության տեխնիկան, ինչը հավանաբար կարող էր զանգվածային թունավորման պատճառ դառնալ: Տեղի ունեցածից հետո սպասարկումը դադարեցվել է:
Տուժածները բուժում են ստանում Շանհայի հիվանդանոցներում: Իշխանությունները միջադեպի հետաքննություն են կատարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























