Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2010թ. սեպտեմբերի գնաճի տվյալները: Ըստ այդ տվյալների՝ սպառողական գների համաթիվը ընթացիկ տարվա սեպտեմբերին աճել է 1,23 տոկոսով, իսկ արտադրողների գների համաթիվը՝ 0,51 տոկոսով: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ ցուցանիշն ամենաբարձրն է վերջին 5 ամսվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ սպառողական գների աճը կազմել է 9,24 տոկոս: Նշվում է, որ գնաճի պատճառ է դարձել սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը: