Քալիֆորնիայի նահանգում ամերիկացին 6 տարի շարունակ աշխատանքի վայրում պարապ է մնացել, իսկ ղեկավարությունը չի նկատել դա։ Իր պատմությունը  տղամարդը պատմել է Reddit կայքում։

Նրա խոսքով՝ 7 տարի առաջ ինքն ավարտել էր Քալիֆորնիայի վատագույն քոլեջներից մեկը միջին գնահատականներով։ Մի քանի ամիս անց նա աշխատանքի էր տեղավորվել Սիլիկոնի հովտի ստարտափներից մեկում։ Նրա աշխատանքը ծրագրային ապահովան համակարգերի փորձարկումն էր եւ ծածկագրի առանձին մասերի գրառումը։ Առաջին 8 ամիսների ընթացքում տղամարդուն հաջողվել էր ավտոմատացնել իր աշխատանքը՝ դրա համար մի քանի ծրագրեր ստեղծելով։ Ազատ ժամանակը նա վիդեխաղեր է խաղացել կամ անցկացրել համացանցում։ Եվ այդպես 6 տարի։ Աշխատավայրում նա ոչ ոքի հետ չէր ընկերացել եւ գրեթե չէր շփվում։ Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ այդքան երկար ժամանակ ոչ ոք գլխի չէր ընկել, որ իրենց գործընկերն ուղղակի պարապ է մնում, փոխանցում է Wek–ը։