Համացանցի օգտատերը Google-ի քարտեզի վրա անհայտ էակ է հայտնաբերել, որն առասպելական հերոս Կրակենին է հիշեցնում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Օգտատերը պնդում է, որ կետը, որտեղ հայտնաբերել է «հրեշին», գտնվում է Անտարկտիդայից ոչ հեռու: Նա նաեւ նշել է, որ այն կարող է մինչեւ 120 մետր երկարություն ունենալ:

Տարօրինակ նկարի գոյության մեջ համոզվել կարելի է Google-map-ի արբանյակային ռեժիմի օգնությամբ: Բավական է միայն նշել կետի կոորդինատները (63° 2'56.73«S 60°57'32.38«W):