Առնվազն 15 մարդ շնչահեղձությունից մահացել է բեռնատարի փակ թափքում: Միջադեպը տեղի է ունեցել Զամբիայի հյուսիսում գտնվող Լուապուլա նահանգում, հայտնում է   Lenta-ն` վկայակոչելով Lusakatimes.com ինտերնետային պորտալին:

Պարբերականի տեղեկության համաձայն, բեռնատարում հիմնականում Սոմալիի քաղաքացիներ են եղել: Տրանսպորտը հավանաբար Տանզանիայից է եկել, թե ուր էր ուղեւորվում, հայտնի չէ: Ըստ ամենայնի, միջադեպի հետ կապ ունեն մարդկանց առեւտրականներ: 

Ողջ մնացածներից մեկի խոսքով, իրենց մի բեռնատարից մյուսն են տեղափոխել, որը զինված չէր օդափոխության համակարգով: Թափքում ընդամենը մինչեւ   50 մարդ է եղել: Նրանց թաքցրել են լոբով եւ գետնանշով պարկերի տակ: 

Տեղի բնակիչներն ասում են, որ բեռնատարը կանգնեցրել են եւ վարորդին ստիպել են բացել թափքը, երբ   ներսից թակոց են լսել: Վարորդին, որը փորձել է փախչել դեպքի վայրից, ձերբակալել են հարեւան երկրում` Կոնգոյում: 

Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականով, ամեն տարի երկրում գնվում եւ վաճառվում է 700 հազարից մինչեւ 4 մլն մարդ: Ավելի քան 12 մլն-ը փաստացի ստրկության մեջ է: 

Հատուկ ծառայությունների տվյալներով, Աֆրիկայից Եվրոպա անօրինական միգրանտներ տեղափոխողների եկամուտն անցյալ տարում 3 մլրդից 6 մլրդ դոլար է կազմել: