Daily Mail-ը Հնդկաստանում զբոսաշրջիկների նկարահանած տեսագրություն է հրապարակել: Նրանց աչքի առաջ վագրը հոշոտել է ընձառյուծին: Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է հունիսի  14-ին Ջայպուր քաղաքի մոտակայքում:   

Պարբերականի տեղեկության համաձայն, այցելուները շրջում էին զբոսաշրջային մեքենայով, երբ իրենցից մի քանի մետր հեռավորության վրա նկատել են երկու գիշատչի պայքարը, գրում է  Lenta-ն: