Ֆրանսիացի Ժյուլիեն Տերիենը լուսանկարներ է ստեղծել, որոնցում կատուն կրկնօրինակում է Facebook–ի սթիքերները, հայտնում է Daily Mail–ը։

Լուսանկարներում Ջեքի անունով կատուն պատկերված է նոթբուքով, պիցցայով, գրքով եւ այլն։ Ֆրանսիացին կարծում է, որ իր կենդանին շատ նման է էմոձիների կատվին՝ գույով, ավելորդ քաշով եւ ալարկոտությամբ։

Facebook–ի սթիքերներում պատկերված կատվի նախատիպը Փուշին կատուն է, որին 2010–ին ստեղծել էին մուլտիպլիկատորներ Քլեր Բելթոնն ու Էնդրյու Դաֆֆը։