Պակիստանցուն մեղադրում են սեփական քրոջ սպանության համար, երբ վերջինս չի ցանկացել սիրով ամուսնանալ, հայտնում է CNN-ը:
«Նա ուզում էր ամուսնանալ, բայց մենք չկարողացանք պայմանավորվել նրա հետ: Վիճեցինք: Նա իմ քույրն էր, ես չէի ուզում նրան սպանել: Այդ ժամանակվանից անընդհատ լաց եմ լինում», — պարբերականին պատմել է մեղադրյալ Սաքիբ Մասիհը:
«Նրանք սկսեցին վիճել: Նա քրոջը փայտով հարվածեց, բայց չէր ուզում սպանել: Ի վերջո, ինձ թվում է` դա պատվի գործ է դարձել», — պատմել է Յուսուֆ Մասիհը` մարդասպանի եւ նրա զոհի հայրը: Նրա խոսքով, կինը եւ նրա ընտրյալը ազգականներ էին. հենց այդ փաստն էլ ընտանիքում դժգոհություն է առաջացրել: Պակիստանում մինչեւ հիմա տեղի են ունենում այսպես կոչված «պատվի սպանություններ»: 2015 թվականի ընթացքում դրա զոհ է դարձել ավելի քան հազար կին: Դեռեւս ապրիլին երկրի վարչապետ Նավազ Շարիֆն ասում էր, որ նման սպանությունների համար առավել հաճախակի պատճառներ են դառնում տնային տարաձայնությունները, արտաամուսնական կապերի վերաբերյալ կասկածները եւ ամուսնությունից հրաժարումը:
Սակայն դա ավելի հաճախ տեղի է ունենում իսլամական միջավայրում, իսկ զոհի ընտանիքը քրիստոնյա է: CNN-ը նշում է, որ դա ցույց է տալիս, որ քրիստոնյաները եւս ընդունում են տեղի սովորույթները:




























