Թայվանում ԱՄՆ-ի քաղաքացին դատարանի դահլիճում ինքնասպանություն է գործել, երբ լսել է, որ թմրանյութ պահելու համար ազատազրկման է դատապարտվել: 

Միջադեպը տեղի է ունեցել Չժանհուա քաղաքի շրջանային դատարանում: Մեղադրյալ 41-ամյա Տարել Մարխանկան գաղտնի դատարանի դահլիճ է բերել մկրատ, որը նա երկու ունելու է բաժանել, ասված է Taipei Times թերթի հաղորդագրության մեջ:

Դատավճռի արձակումից հետո Մարխանկան բացականչել է.  «Եվս չորս տարի»: Դատական թարգմանիչը մեղադրյալին բացատրել է, որ նա կարող է բողոքարկել վճիռը: 

«Ես չեմ ուզում բողոքարկել վճիռը: Ես այլեւս չեմ ուզում ապրել», — ասել է մեղադրյալը եւ երկու ունելին խրել է պարանոցը: Տեղ հասած բժիշկները արձանագրել են նրա մահը: 

Մարխանկան ձերբակալվել էր  2015-ի ապրիլին, երբ ոստիկանությունը նրա մոտ կանեփի բույսերի 200 թուփ էր հայտնաբերել եւ 10 օպիումային կակաչ: Ամերիկացին հայտնել է, որ երկրում արգելված բույսերն աճեցրել է իր անձնական օգտագործման համար: 

Մարխանկան Թայվանում է ապրում ավելի քան 15 տարի, ամուսնացած է տեղացի կնոջ հետ, նրանք երկու երեխա ունեն, հայտնում  է «ՌԻԱ Նովոստին»: