Ամերիկյան Օռլանդոյում, գեյ-ակումբում տեղի ունեցած սպանդից մեկ շաբաթ անց, երկու պատանու են գնդակահարել:

Ոստիկանների խոսքով, 16 եւ 18 պատանիների մարմինները հայտնաբերել են քաղաքի տներից մեկի հարեւանությամբ: Ականատեսները պատմել են, որ դեպքի վայրից հեռացող մուգ գույնի մեքենա են տեսել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Օռլանդոյի գեյ-ակումբում ԱՄՆ-ի 29-ամյա քաղաքացի Օմար Մատինը 49 այցելուի էր գնդակահարել, այնուհետեւ սպանվել ոստիկանների կողմից: 53 մարդ վիրավոր է:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: