Լիբանանի իշխանությունները Բեյրութի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է երկրից կեղծ դրամ դուրս բերել: Այս մասին գրում է տեղական The Daily Star պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը: 58-ամյա տղամարդը գրավել է իրավապահների ուշադրությունը, իսկ խուզարկության ժամանակ նրա մոտ 90 հազար դոլար է հայտնաբերվել՝ 100 դոլարանոց թղթադրամներով:
Գումարը փաթեթավորված է եղել կանացի զուգագուլպաներից կարված գոտում: Ռուսաստանցու նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Ռուսաստանի դեսպանությունում ՌԻԱ Նովոստիին պատմել են, որ Լիբանանի իշխանությունները դիվանագիտական առաքելությանը չեն տեղեկացրել ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին:




























