Չինական Հուանդուն նահանգի բնակիչներից մեկը վեճի ընթացքում գնդակահարել է երեք եւ վիրավորել չորս հարեւանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով   «Ժենմին ժիբաո» թերթին:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Դունյուան գավառի Հեյուան քաղաքային օկրուգի գյուղերից մեկում: Հաղորդվում է, որ մի խումբ անձանց միջեւ վեճ է առաջացել, որի ընթացքում տեղի բնակիչ Չժան Մոումինը հրազենով գնդակահարել է զրուցակիցներին: 

Դեպքից հետո նահանգի եւ գավառի հանրային անվտանգության մարմինները սկսել են փնտրել կասկածյալին: Շաբաթ առավոտյան նա հայտնաբերվել է եւ ձերբակալվել: Տղամարդուն մեղադրում են դիտավորյալ սպանության համար

Պարզվում է, թե ինչն է նրան դրդել հանցագործություն կատարելու: Միջադեպի հետագա հետաքննություն է կատարվում: