Մեքսիկացի նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի հարազատ նահանգում` Սինալոայում յոթ մարդու գլխատված մարմիններ են հայտնաբերել, հայտնում է   Reuters-ը:

Իշխանությունները հաղորդել են, որ մահացածները անտառահատներ էին, նրանց մարմինները հայտնաբերել են Ռոսարիո քաղաքի մոտակայքում: Նահանգում   նույնանուն նարկոկարտելը` «Սինալոան» ակտիվ պայքար է մղում ուժայինների դեմ:    

Առայժմ տվյալներ չկան, թե արդյոք կարտելի թմրանյութի առեւտրականները կապ ունեն տվյալ սպանության հետ: