«Հայէկոնոմբանկի» խորհուրդը տեղեկացնում է, որ այսօր` հոկտեմբերի 5-ին կայացած նիստում հարգվել է Գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի դիմումը` առողջական պատճառներից ելնելով, բանկում այլ աշխատանքի տեղափոխվելու վերաբերյալ: Խորհրդի որոշմամբ Դավիթ Սուքիասյանը նշանակվել է բանկի Խորհրդի նախագահի խորհրդական:
Նույն օրը «Հայէկոնոմբանկի» Խորհուրդը բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց բանկի Վարչության անդամ Արմեն Նալջյանին:



























