Ֆրանսիայի ոստիկանությունը արգելք է դրել աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու վրա, հայտնում է Reuters-ը:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ նրանց այլ ելք չէր մնում, քան արգելել ցույցերը նման պայմաններում:

Արհմիությունների ներկայացուցիչներն անընդունելի են համարում հանրահավաքների արգելքը եւ հայտարարել են, որ պլանավորում են հավատարիմ մնալ դրանց կազմակերպման իրենց պլաններին:

Նշենք, որ Ֆրանսիայում աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներն արդեն տեւական ժամանակ շարունակվում են Փարիզում եւ երկրի մյուս քաղաքներում: